ԲՅՈՒՐԱԿԱՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆ – 2025
8 հոկտեմբերի 2025թ․, ժամը 11։00-22։00
📅 2025թ․ հոկտեմբերի 8-ին Բյուրականի աստղադիտարանը կդառնա գիտության և մշակույթի կենտրոն՝ նշանավորելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը» միջազգային կոնֆերանսը և ՄԱՄ տարածաշրջանային կենտրոնի հիմնադրման 10-ամյակը։
Այդ օրը տեղի կունենա «Բյուրականյան փառատոն – 2025»-ի բացումը, որը խոստանում է լինել տարվա ամենամեծ ու գունեղ իրադարձություններից մեկը 🚀🎶
Ի՞նչ է սպասվում Ձեզ․
🔭 Բացառիկ այցեր՝
• Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան՝ աշխարհահռչակ գիտնականի ժառանգության հետ ծանոթանալու համար
• Խոշորագույն 2.6 մետր տրամագծով աստղադիտակ (VIP այց)
• Լեգենդար պատմություն ունեցող 1 մ Շմիդտի համակարգի աստղադիտակ (VIP այց)
• Աստղային երկնքի ցուցադրություն պլանետարիումում
• ԲԱ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնի այցելություն
• Հանդիպում ԲԱ տնօրեն Արեգ Միքայելյանի հետ և հանրամատչելի դասախոսություն
• Երեկոյան աստղադիտումներ ✨
🎉 Օրվա ընթացքում՝
• Հյուրասիրություն և անակնկալներ
• Մարտիրոս Սարյանի անվան սենյակի բացում
• Հանդիպումներ գիտնականների, արտասահմանյան հյուրերի և դեսպանների հետ
• Հանդիպումներ Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի անդամների հետ
• Հանդիպումներ արվեստի, մշակույթի, սպորտի և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ
🎨 Ցուցադրություններ և վարպետության դասեր՝
• Գիտահանրամատչելի նյութերի և սիրողական աստղադիտակների ցուցահանդես-վաճառք
• Աստղալուսանկարչության և ԲԱ պատմության վերաբերյալ ցուցադրություններ
• Գեղանկարչություն, քանդակագործություն և գորգագործություն՝ վարպետների ուղեկցությամբ
🎵 Մշակութային ծրագիր՝
• Պարային համույթների ելույթներ
• Դասական, գործիքային և ազգային երաժշտության համերգներ
🚀 Նորարարություն՝
• Մոդելային հրթիռների արձակում
• Ռոբոտաշինության նմուշների ցուցադրություն
• Վիրտուալ և հավելյալ իրականության (VR & AR) փորձառություններ
• Շախմատային սեանսներ հայ գրոսմայստերների հետ
• «Կենդանի շախմատ»՝ որտեղ խաղաքարերը իրական մարդիկ են ♟️
• Լուսանկարվելու հնարավորություն նշանավոր հյուրերի հետ, ինչպես նաև ինքնագրեր ստանալու հնարավորություն
________________________________________
Կարճ ասած՝ Բյուրականյան փառատոն – 2025-ը լինելու է գիտության, արվեստի ու զվարճանքի իսկական համադրություն, որտեղ յուրաքանչյուր այցելու կգտնի իր հետաքրքրությունը 🌌🎨🎶
Տոմսերի արժեքները հասանելի են այստեղ՝
https://drive.google.com/file/d/1eliHXf3gWLlKpBA7K7_0lliIjhsFLi19/view?usp=sharing
Այցը նախապես անհրաժեշտ է ամրագրել՝ զանգահարելով +374 91 195 903 (աշխատանքային օրերի աշխատանքային ժամերին)։
Also check out other Festivals in Yerevan.